ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարմիր գիծ

Կարմիր գիծ
17.11.2023 | 19:06

Ինձ միշտ թվում էր, թե երկրները

վեր են մարդկային փոքրություններից,

ու չափում էի նրանց էությամբ,

ու սիրում էի բոլորն անխտիր:

Հույս էի տածում ժողովուրդներին,

որ գտնելու են ապրելու հնար,

շարժվելու տարածք, վերմարդկային կամք,

և չգիտեի, որ երկրները կարող են ճկվել

ու տեղավորվել մարմնում մեկ մարդու,

ժողովուրդները՝ բռի մեջ սեղմվել

ու դառնալ նռնակ՝ պայթելու պատրաստ,

և անվերջ տուրք տալ խարդավանքների:

Ես չգիտեի, թե ինչ դյուրին է փակել աչքերը,

փորձել չնայել սառած բիբերի, փորձել չտեսնել

շուրթերից իջնող արյան կաթիլներ,

մարմիններ կապտած, ցուցակներ մահվան

ու խրախճանել, երբ հարևանի երկնքում

պայթող ժահրը մահկիզող անձրևում է ցած:

Ֆոսֆորառումբեր, ինչ առատ եք դուք

իջնում երկնքից, ի՜նչ խաբուսիկ մահ:

Չէ, չեմ կամենում... դուք էլ վայելեք:

Ինձ միշտ թվում էր, թե մենակները

աշխարհից լքված մահապարտներ են,

ու չգիտեի, որ մենակները աշխահի տերն են

ու պաշտպանները քծնող ու վախկոտ

տերությունների, նաև գիրացած, նաև ելուզակ:

Ես ի՞նչ գիտեի, որ կտրած լեզվով կարող եմ խոսել,

հանած աչքերով ճառագել հույսեր,

մտածել անգամ կտրված գլխով:

Զազրելի աշխարհ, չկամ, չբեր բոզ:

Հիմա ես գիտեմ, որ մեր թշնամին

երբեմն այնքան սարսափելի չէ,

որքան ցուրտը քո անտարբերության:

Եվ դու չգիտես, որ ես անմահ եմ:

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 6283

Մեկնաբանություններ